ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Գագիկ Ծառուկյանը թող չմտահոգվի, քաղաքականությամբ զբաղվողներ կան

Գագիկ Ծառուկյանը թող չմտահոգվի, քաղաքականությամբ զբաղվողներ կան
28.10.2016 | 16:06

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ խմբակցությունների ներկայացուցիչներն անդրադարձել են Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալուն: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նախ փաստեց, որ Ծառուկյանը, լինելով պատգամավոր, քաղաքականությունից չի հեռացել: «Ուղղակի նրան արգելել են ղեկավարել ԲՀԿ-ն: Հիմա հասկանում ենք, որ այդ արգելքը վերացել է: Սա ավտորիտար ռեժիմին բնորոշ իրականություն է, որ մեկին արգելում են, հետո թույլ են տալիս: Ասում են՝ դու չպետք է զբաղվես քաղաքականությամբ, հիմա էլ ասում են՝ պետք է զբաղվես»:

Լևոն Զուրաբյանն ավելի «հումանիստական» մոտեցում ունի հարցի առնչությամբ: «Մենք այդ գործով կզբաղվենք»,-հանգստացրեց պատգամավորը: Իսկ ՀՅԴ-ն ավելի լոյալ է: «Մենք Գագիկ Ծառուկյանի հետ աշխատել ենք, որևէ խնդիր չենք տեսնում: Իր այն մոտեցումը, որ երկրում փոփոխություններ տեղի ունենան առանց արյան՝ դա արդեն ամենալավ դաշտն է, որ կարելի է համագործակցել ցանկացած՝ այդ տրամաբանությամբ առաջնորդվող քաղաքական ուժի հետ և գտնել իսկապես ճանապարհներ՝ երկրում արագընթաց փոփոխություններ իրականացնելու»,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:


ԲՀԿ-ում էլ չեն թաքցնում ոգևորությունը: «ՀՀ-ում Գագիկ Ծառուկյանն այն բացառիկ անձն է, փաստերով էլ գիտենք, որ հնարավոր կոնսոլիդացիան իր անձի շուրջ տեղի ունեցավ, առաջիկայում էլ ավելի մեծ կոնսոլիդացիա իրականացնել և միասնական ուժերով գնալ պայքարելու երկրում ստեղծված մի շարք խնդիրներ և իրավիճակը փոխելու նկատառումներով, ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանի անձը մեծ հաշվով անփոխարինելի է»,- վստահեցրեց խմբակցության քարտուղար Էնֆիաջյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2487

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ